Փաշինյանը կոպտորեն խախտել է սահմանադրության 6-րդ, 116-և և 205-րդ հոդվածները

Փաշինյանը կոպտորեն խախտել է սահմանադրության 6-րդ, 116-և և 205-րդ հոդվածները

ՀՀ կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կոպտորեն խախտելով ՀՀ սահմանադրության 6-րդ, 116-և և 205-րդ հոդվածների պահանջները, դուրս են եկել իրենց սահմանադրական լիազորությունների շրջանակից, ուստի ներկայումս Տավուշի մարզում ընթացող գործընթացն ամբողջությամբ հակասահմանադրական է։ Այս մասին այսօր կառավարության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել են «Արդար Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները:

«Առանց ԱԺ կողմից վավերացված կանոնագրքի տեղի է ունենում սահմանազատման գործընթաց, որի շրջանակներում տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն:Ադրբեջանի հետ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ ցանկացած համաձայնագիր կամ պայմանագիր ենթակա է վավերացման ԱԺ-ի կողմից»,- ասել են նրանք։