Պոռնոաստղն ընդդեմ Թրամփի․ Բայդենը հետևու՞մ է դատավարությանը

Պոռնոաստղն ընդդեմ Թրամփի․ Բայդենը հետևու՞մ է դատավարությանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չի հետևում ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի դատական գործընթացին, որը կապված է Trump Organization-ի կողմից ֆինանսական փաստաթղթերը կեղծելու հետ՝ նախկին պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին գումար վճարելիս։

Հայտնի է, որ պոռնոաստղը դատական հայց է ներկայացրել Թրամփի դեմ, պնդելով, որ վերջինս իր հետ ունեցած սեռական հարաբերությունները գաղտնի պահելու համար իրեն կաշառք է առաջարկել։

Բայդենի հայտարարությունը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Ես հնարավորություն չունեի հետևելու դատավարությանը, քանի որ քարոզարշավ էի անում»,- ասել է Բայդենը Նյու Յորքում կայացած միջոցառման ժամանակ։ 

Բացի այդ, Ամերիկայի ներկայիս առաջնորդը Թրամփի նախագահությունն անվանել է քաոսի ժամանակաշրջան։
«Քաոսը նորություն չէ Թրամփի համար. Նրա նախագահությունը եղել է քաոս, ոչ թե կատակ», - ասել է Բայդենը՝ նախագահական ընտրություններում իր հիմնական մրցակցի մասին։

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։