Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում

Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում

Երեկ գրել էի, որ այսօր՝ «ժամը 19:00 ... կգնամ Պարոնյան / Լեո խաչմերուկ, ու մի փունջ յասաման կդնեմ Սոնայի զոհվելու վայրում, մի մոմ կվառեմ իր հիշատակին և արդարություն կպահանջեմ իր համար»։
Հիշեցնեմ. այսօր լրացավ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի՝ Նիկոլի շարասյան անիվների տակ զոհվելու 2 տարին։ Հիշեցնեմ նաև, որ առ այսօր ոչ ոք չի պատժվել։

ԿԱՐԵՎՈՐ. քիչ առաջ իմացա, որ արդեն ժամից ավել է՝ ոստիկանների բազմություն են հավաքել այդ տեղում։

Ամեն դեպքում իմ պլանները չեն փոխվել. ես պատրաստվում եմ հարգել Սոնայի հիշատակը. ծաղիկ դնել, մոմ վառել և արդարություն պահանջել նրա համար։ 

Սահմանադրությամբ ամրագրված իմ իրավունքն է։

Բոլորին, ով գալու է, հորդորում եմ լինել առավելագույնս սթափ և զուսպ, չներքաշվել հաստիքային և արտահաստիքային սադրիչների խաղերի մեջ ու թույլ չտալ բռնության որևէ դրսևորում։

Հ.Գ. Ի դեպ, ուշադրություն դարձրեք, որ ոստիկանապետական այս ռեֆլեքսները տվյալ դեպքում աշխատում են հենց բռնապետի դեմ՝ շատ ավելի մեծ հնչեղություն տալով ու մարդկանց հիշողության մեջ թարմացնելով Սոնայի սպանության  պատմությունը։

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից