Իսրայելը պատրաստվում է հարձակվել Ռաֆահի վրա

Իսրայելը պատրաստվում է հարձակվել Ռաֆահի վրա

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) շուտով ցամաքային գործողություն կսկսի Ռաֆահում՝ Գազայի հատվածի ամենահարավային քաղաքում, որտեղ, իսրայելական իշխանությունների կարծիքով, կենտրոնացած են ՀԱՄԱՍ-ի ուժերը: 
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։

«Առաջիկա օրերին մենք կտեսնենք ռազմական ճնշում ահաբեկիչների վրա, այդ թվում՝ Ռաֆահում ցամաքային գործողություն: Ռաֆահում ռազմական գործողությունը կսկսվի շուտով և կավարտվի ՀԱՄԱՍ-ի մնացած գումարտակների ամբողջական ոչնչացմամբ»,- ասել է նա։