Բրիտանացիները պատրաստվում են թագավորի մահվանը

Բրիտանացիները պատրաստվում են թագավորի մահվանը

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի մահվան դեպքում Բրիտանական կառավարության մշակած Menai Bridge կոչվող ծրագիրը պարբերաբար վերանայվում և թարմացվում է բրիտանական կառավարության կողմից՝ միապետի ունեցած առողջական խնդիրների պատճառով: Այս մասին հայտնում է The Daily Beast-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ինչպես հայտնի է դարձել հրատարակությանը, բրիտանական հասարակության մեջ լուրեր են տարածվում, որ Չարլզ III-ի հիվանդությունն ավելի լուրջ է, քան պնդում են նրա օգնականները: 

Զրուցակիցների խոսքով՝ պաշտոնյաները ուսումնասիրում են հարյուրավոր էջեր պարունակող փաստաթուղթը։ Նշվում է, որ ծրագրում նույնպես փոփոխություններ են կատարվում՝ հաշվի առնելով Եղիսաբեթ 2-րդ թագուհու հուղարկավորության փորձը։ 

«Թագուհու հուղարկավորությունն անցավ ժամացույցի նման և բարձր դրեց նշաձողը: Սա զգացմունքային պահ չէ, սա աշխատանք է, որին շատ լուրջ են վերաբերվում»,- ասել է աղբյուրը։

Փետրվարի սկզբին հաղորդվում էր, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Բուքինգհեմյան պալատը հայտնել է, որ հիվանդությունը հայտնաբերվել է 75-ամյա միապետի մոտ՝ շագանակագեղձի մեծացման հետ կապված բժշկական պրոցեդուրաների ժամանակ։