Ովքեր են դիմել Բրյուսովի ռեկտորի մրցույթի համար

Ովքեր են դիմել Բրյուսովի ռեկտորի մրցույթի համար

Շաբաթներ առաջ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել էր բաց մրցույթ՝ ռեկտորի պաշտոնի համար: Ինչպես տեղեկացանք հոգաբարձուների խորհրդի քարտուղարից, մրցույթին մասնակցելու համար մեկ հոգի է դիմել եւ այդ մեկը` հենց ռեկտորի ԺՊ Դավիթ Գյուրջինյանն է, ով արդեն մեկ տարի իրականացնում է ռեկտորի ԺՊ-ի պարտականությունները: 

Հիշեցնենք, որ Բրյուսովի անվան համալսարանի շուրջ չհանգուցալուծվող թնջուկը ձգվում է արդեն մեկ տարուց ավելի․ 2022թ-ի դեկտեմբերին վերընտրված, բայց իշխանությունների կողմից չնշանակված ռեկտոր Կարինե Հարությունյանին համալսարանից դուրս թողնելուց հետո, իշխանությունները մի քանի ամիս անց պարտված թեկնածու Դավիթ Գյուրջինյանին նշանակեցին համալսարանի ռեկտորի ԺՊ։

Ռեկտորի մրցույթը նախատեսված է մարտի 29-ին, ժամը 11:00-ին, Բրյուսովի անվան համալսարանում: Թերեւս, մեկ թեկնածուի պարագայում, ռեկտորի ընտրությունը կվերածվի նշանակման: