Քերոբյանը փորձում էր համոզել, 2 փոխվարչապետները, որպես կանոն, դեմ էին լինում

Քերոբյանը փորձում էր համոզել, 2 փոխվարչապետները, որպես կանոն, դեմ էին լինում

«Մանթաշյանց» գործարարների ակումբի անդամները անցած կիրակի հյուրընկալել են էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանին: Դուք երբեւէ էկոնոմիկայի նախարարին հրավիրած կա՞ք հանդիպման՝ հարց տվեցինք «Գինու ազգային կենտրոն» ՀԿ ղեկավար Ավագ Հարությունյանին։

«Կանչել ենք, բայց գործարարների միության ֆորմատով։ Նոր նախարարի հետ չենք հանդիպել դեռ, բայց Քերոբյանի հետ շատ ենք հանդիպել։ Նախորդ նախարարը կարողանում էր իր կարծիքն անցկացնել, միանշանակ վարչապետի գիծը չէր տանում, ու վերջ։ Բաներ կային, որ կարողանում էր համոզել վարչապետին հակառակի մեջ, ու նա համոզվում էր։ Պապոյանի հետ դեռ որպես նախարար ծանոթ չեմ», - ասաց Ավագ Հարությունյանը, նշելով որ ապրիլի 27-ին նախարարը, ըստ նախնական պայմանավորվածության, հանդիպելու է գինեգործների հետ։

Բայց արդյունքը ո՞րն է նման հանդիպումենրի։ «Եթե նախարարը տեսնում է, որ չկա անձական հետաքրքրություն, այլ կա պետական շահ, գնում, հանդիպում է գործարարների հետ, բայց սա դեռ չի նշանակում, որ նա կարող է անցկացնել որոշումը։ Հարցերի մի մասը նախարարը կարող է լուծել, բայց որովհետև կան երկու փոխվարչապետներ՝ Տիգրան Խաչատրյան և Մհեր Գրիգորյան, որոնք որպես կանոն դեմ են լինում: Վահան Քերոբյանը փորձում էր փոխել նրանց կարծիքները, համոզել վարչապետին։ Պապոյանին չգիտեմ դեռ», - ասաց Ավագ Հարությունյանը։