Տավուշի հատվածի «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտումներով է․ Թաթոյան

Տավուշի հատվածի «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտումներով է․ Թաթոյան

Իրավունքը հարմարեցվում, ծառայեցվում է քաղաքականությանն ու քաղաքական շահերին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: 

«Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների իրավասություն որևէ տեղ ամրագրված չէ, հանձնաժողովի աշխատակարգը նախատեսում է միայն կազմակերպական-ընթացակարգային կանոններ։ 

Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտումներով է: Գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից: 

Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ»: