Կիրանցից ու Ոսկեպարից են սկսվել 90-ականների մեր հաղթանակները, այստեղից էլ  լինելու է Փաշինյանի հեռացումը․ Արայիկ Ղազարյան

Կիրանցից ու Ոսկեպարից են սկսվել 90-ականների մեր հաղթանակները, այստեղից էլ  լինելու է Փաշինյանի հեռացումը․ Արայիկ Ղազարյան

«Հրապարակը» զրուցել է մոսկվաբնակ կիրանցեցի Արայիկ Ղազարյանի հետ: Նրա ընտանիքի անդամները 1990-անների Տավուշի ինքնապաշտպանության առաջամարտիկներից են: Եղբայրներից մեկը՝ Արմենը, ում մարտական ընկերները Բուդուլայ էին անվանում, զոհվել է Կիրանցի պաշտպանության ժամանակ: Արայիկը եղել է Տավուշի զենիթա-հրթիռահրետանային դիվիզիայի հրամանատար, եղել է հայկական բանակի կառուցողներից մեկը: Բուդուլայի Արոն, ինչպես ընկերներն են անվանում, չի ընդունում իշխանության այս քաղաքականությունը, որի արդյունքում Ադրբեջանին են նվիրում Հայաստանի՝ Տավուշի գյուղերը:

- Պարոն Ղազարյան, դուք Կիրանցի, Տավուշի ինքնապաշտպանության առաջամարտիկներից եք: Եթե Տավուշը կարողացավ դիմագրավել 90-ականների պատերազմին, հիմա ինչու՞ է դարձել այսքան անպաշտպան, խոսցելի, ինչու է իշխանությունը կամավոր տարածքներ նվիրում Ադրբեջանին: 

- 2018-ին մենք հուսով էինք, թե Նիկոլը եկել է դրական փոփոխություններ անելու, բայց պարզվեց, եկել է Հայաստանը մաս-մաս հանձնելու: Նիկոլը Ադրբեջանի դեսպանն է Հայաստանում: Այս մարդիկ հեշտությամբ զիջում են, որովհետեւ իրենք այս հողի վրա տանջանք չունեն: Ինքը, իր մտերիմ մարզպետը, ոստիկանապետը, մյուսները, Պաշտպանության նախարարը, ոչ ոք այդ կռիվներին չի մասնակցել: Թող չասեն, թե իրենց տարիքը չէր բռնում: Եղբայրս 74 թվի տղա է, մանկությունից կռվում էր, ավտոմատն էլ իրենից մեծ էր: Չորս եղբորով կռվել ենք: Իրենք արյուն չեն տեսել, պատերազմ չեն տարել, զոհ չեն ունեցել, դրա համար էլ իրենց համար հեշտ է հող հանձնելը: Լավ, սիրուն հարդուկած շորերով ուտել-խմելով ման էին գալիս, երբ ես ու իմ եղբայրները կռիվներից տուն չէինք գալիս: Մենք այդ կռիվների շարքային մասնակիցը չենք, այլ առաջատար մասնակիցն ենք: Իմ եղբայրը ծանր վիրավորվել է, առանց ապաքինվելու նորից գնացել է կռիվ ու զոհվել: 90-ականների կռիվների ժամանակ մեր շրջանի առաջին տանկը մենք թուրքերից ենք խլել, մենք տանկ չենք ունեցել, ունեցել ենք ընդամենը պուլիմյոտ: Եթե նրանք հրանոթ են ունեցել, մենք ունեցել ենք մի հակակարկտային հրանոթ: Բայց մենք չենք վախեցել, մեզ թույլ չենք համարել: Որովհետեւ ունեցել են քաղաքական ճիշտ ղեկավարներ, Վազգեն Սարգսյանի նման մարդիկ: Իսկ հիմա մեր երկրի գլխի այդ անգլուխը ժողովրդին վախեցնում է, ասում է՝ եթե չտանք, ուժի ձեւով կգրավեն: Ես մանկություն եմ ապրել թուրքերի հարեւանությամբ: Որ ասում են խաղաղ կապրենք, սուտ է: Մեզանից ամեն օր գողություն էին անում: Մենք գիշեր- ցերեկ հսկում էինք, որ մեզանից չգողանան: Ո՞վ է ասում, որ թուրքի հետ կարող ենք խաղաղ ապրել: Թուրքի երեխան որ միք իչ մեծանում է, դանակը տալիս է ձեռքը ու ասում՝ հավին մորթի, ոնց որ հային կմորթես: Այսպես են նրանք սերունդ մեծացնում: Դրանց հե՞տ խաղաղ ապրենք: Եթե մտածում են՝ Կիրանցը, Ոսկեպարը եւ մյուս գյուղերը տանք, որ խաղաղ կապրենք, էլի սխալվում են: Մաս-մաս Հայաստանը տալու են: Այս չորս գյուղերը տալով կտրվելու են կարեւոր ճանապարհները: 2020-ի պատերազմի ժամանակ էլ մենք թույլ չենք եղել, մենք դավաճանված ենք եղել: Մեր՝ Տավուշի, Կիրանցի մարտական դիրքերն ամենահզորն է, ամենապաշտպանվածը: Եթե Ալիեւն իմանար, որ պատերազմով կարող է գրավել այս գյուղերը, հիմա շուտ էր գրավել: Բայց, լավ գիտի այդտեղի դիմադրողականությունը: Մեր գյուղը՝ Կիրանցը, Հայաստանում միակ գյուղն է, որ մի փակդուռ չունի, բոլորն ապրում են: Մեր գյուղացիք ողջ կյանքում պայքարել են: Անգամ իննսունականներին կանայք ու երեխաները դուրս չէին գալիս: Մենք էինք ասում՝ դուրս եկեք, ասում էին, բա որ տուն գաք, ով է ձեզ հաց տալու: Մեր գյուղը պայքարող գյուղ է: Դրա համար, սա լավ իմանալով, Նիկոլենք երեսուն տղայի վրա երկու հազար բերետավոր են բերել, որ գյուղը գրավեն: Ադրբեջանը չկարողացավ, ներքին թշնամին է ուզում գրավել: 

- Ձեր կածիքով, ինչու սահմանազատում կոչվածըսկսվեց հենց Տավուշից:

- Նիկոլը կարծում էր, թե իր հարազատներին, բարեկամներին այստեղ պաշտոնների է նշանակել, ուրեմն ինքը Տավուշում ուժեղ է: Նա չէր պատկերացնում նման դիմադրություն, որ կարող է լինել: Այս դիմադրությունը Նիկոլի համար անակնկալ էր, բայց ես ասեմ, որ 90-ականների պատերազմի ժամանակ մեր հաղթանակները սկսվել են Կիրանցից ու Ոսկեպարից: Հիմա էլ այս թրքահպատակ իշխանությունից, Նիկոլից ազատվելը Կիրանցից է սկսվելու: 

Շարունակելի․․․