Մեր պահանջն այս ապօրինի գործընթացը դադարեցնելն է․ Բագրատ Սրբազան

Մեր պահանջն այս ապօրինի գործընթացը դադարեցնելն է․ Բագրատ Սրբազան

Մեր պահանջն այս ապօրինի գործընթացը դադարեցնելն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Լրագրողի հարցին՝ Հրապարակում Փաշինյանի հեռացման պահանջ հնչելո՞ւ է, սրբազանը պատասխանեց․ «Ես ասեցի, վերջացավ»։

Լրագրողի պնդմանը, թե շատերը շարժումից իշխանափոխության ակնկալիք ունեն, Տավուշի թեմի առաջնորդն ասաց․ «Ձեզ համար խոսակցության, զրույցի աստիճանը այլ է, ինձ համար բոլորովին այլ։ Այստեղ հասարակությունը հետևում է նրան, ինչ մենք ասում, խոսում ենք։ Խնդիրը մեզ համար ստի և ճշմարտության մասին է։ Թե ինչ զարգացումներ կունենա՝ չգիտեմ»։

Հարցին՝ ինչ առաջարկներ ունի Բագրատ Սրբազանը սահմանազատման, սահմանագծման վերաբերյալ, վերջինս նշեց․ «Ժողովուրդ, դուք հիմա իմացաք՝ ինչ ենք առաջարկում։ Սահմանազատում չի կարող լինել առանց խաղաղության պայմանագրի, տեսականորեն»։

Նրա խոսքով՝ որոշ ժամանակ առաջ մեր տարածքներն արյունով գրավել են, 2 տարվա խնդիրը թողած գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու․ «Ոչ երաշխիք կա, ոչ երաշխավոր կա»։