Ոչ իշխանություններն են քայլ անում այդ չարաբաստիկ թուղթը պատռելու, ոչ քայլերթի քավորները․ԱՀ պատգամավոր

Ոչ իշխանություններն են քայլ անում այդ չարաբաստիկ թուղթը պատռելու, ոչ քայլերթի քավորները․ԱՀ պատգամավոր

«9 ամիս Արցախը շրջափակման մեջ էր, որևէ մեկը չբարձրաձայնեց նոյեմբերի 9-ի եռակողմ ստորագրված «խայտառակության» կետերի քավորների անգործության մասին, 21 թվին հանձնվեց Գորիս֊ Կապան մայրուղին «հայտնի դեմքերի լուռ համաձայնությամբ» ու որևէ մեկը Հայաստանում չընդվզեց, այլ մանդատները գրկելով լեգիտիմացրեց մայրուղու ադրբեջանական դառնալը , գերիները դեռ Բաքվում են ու իշխանությունները մեծ ոգևորությամբ սահմանանիշ ցցեր  են խփում Տավուշում( հա ի դեպ Տեղ գյուղի շրջակայքում թուրքը նույնպես ցցեր է խփել ու փշալար է անցկացնում), բայց ոչ մի խոսք չկա նոյեմբերի 9- ի մասին, ոչ իշխանություններն են քայլ անում այդ չարաբաստիկ թուղթը պատռելու, ոչ քայլերթի քավորները»,-գրել  է օկուպացված Արցախի պատգամավոր Կարեն Հովհաննիսյանըլ։ 
«Մեկը խաղաղության գռունտավոյ ճամփի երազներով է շարժվում( իմ պատկերացմամբ տրանսպորտային տարածաշրջանային խաչմերուկը Բաքուն է դառնում) մյուսներն էլ խոսույթում թեթև են վերաբերվում Մեղրիով հաստատ անցնելիք երկաթգծի վրա ռուսական սահմանապահի վերահսկողությանը։ Ընենց են սազում մեկը մյուսին էլ ասելու չի։

Դըմփ դըմփ հուի պատճառով ընկանք կեղտահորը, տեսնենք այս քայլերթի հետևանքները ինչ հոր են նախապատրաստել»։