TikTok-ը քաղաքական գրաքննություն է սահմանում
TikTok հայտնի սոցկայքը այլեւս չի առաջարկի պետական վերահսկողության ներքո գտնվող պարբերականներին եւ հեռուտատեսություններին հետեւել։ Այս մասին տեղեկացնում է սոցկայքի ղեկավարությունը։ Համաձայն հաղորդման, նման որոշման նպատակը պետական հսկողության ներքո գտնվող, քաղաքական բովանդակություն հրապարակող օգտահաշիվներին ավելի մեծ լսարան չապահովելն է։
Սոցկայքի ղեկավարությունը հավաստիացնում է, որ շարունակելու են աշխատել անկախ փորձագետների հետ, որպեսզի վերջիններս գնահատեն, թե խնդրահարույց օգտահաշիվները արդյոք պատկանո՞ւմ են պետական հսկողության ներքո գտնվող ԶԼՄ-ներին։ TikTok-ից հայտնել են, որ նմանատիպ օգտահաշիվները եւ գովազդները նշվելու են հատուկ մակնշմամբ։
Կարծիքներ