Կադրերիցդ ազատվելու ամենահեշտ քայլը՝ դու գնա, իրենք «կցրվեն տներով»

Կադրերիցդ ազատվելու ամենահեշտ քայլը՝ դու գնա, իրենք «կցրվեն տներով»

Երկու բան հայտարարվեց։ Մեկը, որ ավտոբուսները չեն թանկանում սեպտեմբերի 1-ից, մյուսն էլ այն, որ Փաշինյանը կադրային փոփոխություններ  է նախապատրաստում։ Առաջինի դեպքում Ավինյանն ասում է․ «Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետի հետաձգումը պայմանավորված է նրանով, որ 171 նոր ավտոբուսներն ու տրոլեյբուսներն ամբողջությամբ չեն ներկրվել»։ Կադրային փոփոխությունների պատճառն էլ այն է, որ Փաշինյանը հիշել է ՀՀ հպարտ քաղաքացիներին։ Հրապարակի իրազեկմամբ Փաշինյանն ասում է, որ թիմում կան մարդիկ, որոնց Հայաստանի հպարտ քաղաքացիները, մեղմ ասած, տանել չեն կարողանում։ 

Ավինյանը մոռանում է, որ իրենք անում են, հետո մտածում, օրենք են հանում հետո կատարման մասով զբաղվում։ Նման փաստի առաջ վերջերս կանգնեցինք, երբ էլեկտրոնային դեղատոմսերով փորձարկում կատարվեց։ 171 նոր ավտոբուսներ ու տրոլեյբուսների ներկրումը նրանց համար խոչընդոտ չէր կարող հանդիսանալ իրենց փորձարկումների համար։  
Ավինյանին չանդրադառնամ, թող նա  «ասֆալտ անի, քանդի, նորից անի» հետաքրքիր խաղով զբաղվի։ Փաշինյանի հայտարարությունից 2018-ի հոտ է գալիս՝ Հայաստանի հպարտ քաղաքացիները տանել չեն կարողանում թիմի որոշ մարդկանց։ 2018-ին ծեծած միսը հոտել է։ Ուղղակի գարշահոտություն է փչում։  ՀՀ քաղաքացին առաջին հերթին Փաշինյանին չի կարող տանել, որովհետև շատ լավ ըմբռնում է, որ եթե Փաշինյանը  հեռանա, խմբակի անդամները  «բոլորն էլ կցրվեն տներով»։ Դրան շատ լավ տիրապետում է նաև Փաշինյանը և խմբակի անդամներին ՝ «մի տեղից մյուս տեղ փախցնելով», հանրության վստահությունը այլևս ձեռք բերել չի կարող։ Կադրերիցդ ազատվելու ամենահեշտ քայլը՝ դու գնա, իրենք «կցրվեն տներով»։ Մարդիկ  վեց տարվա մեջ բավականին լավ հասկացել են պրիմիտիվ քայլերիդ իմաստը։ 

Պետք է հասկանալ, որ աշնանը լուրջ գործընթացներ են սպասվում և իշխանությունը հետաձգել է իր պլանները։ Հետո կթանկացնի, ինչ կուզի՝ կանի։ Նրան էլի  ՀՀ հպարտ քաղաքացու ձայնն է պետք։