Հնդկաստանի վարչապետը մեկնում է Մոսկվա

Հնդկաստանի վարչապետը մեկնում է Մոսկվա

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ով վերջերս վերընտրվեց իր պաշտոնում, առաջիկայում կայցելի Մոսկվա:
Նրա այցը Ռուսաստանի Դաշնություն կտևի երկու օր, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Թե ինչ են կոնկրետ քննարկել Ռուսաստանի և Հնդկաստանի առաջնորդները, առայժմ չի նշվում:

Հավելենք, որ Մոդին վերջին անգամ Ռուսաստանում եղել է 2019 թվականին, երբ այցելել էր Վլադիվոստոկ։ 
Ավելի վաղ նա Մոսկվա էր այցելել 2015 թվականին: