Սերգեյ Լավրովը՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանին ետ կանչելու մասին

Սերգեյ Լավրովը՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանին ետ կանչելու մասին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին Մոսկվա հետ կանչելը։

«Դեսպանները պարբերաբար գալիս են խորհրդակցությունների»,- ասել է ռուս նախարարը։ Պատասխանելով ճշտող հարցին, թե Հայաստանի դեսպանին իր հերթին խորհուրդ կտա՞ գնալ Երևան խորհրդակցությունների, Լավրովն ասել է. «Այն ամենը, ինչ հայտարարվել է, հայտարարվել է։ Գալիս են խորհրդականներ, առաջին քարտուղարներ, կցորդներ»։

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ չի մեկնաբանում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին խորհրդակցությունների համար հետ կանչելու Մոսկվայի որոշումը։