Մթնոլորտը մաքրող խոշորագույն «փոշեկուլ» են գործարկել

Մթնոլորտը մաքրող խոշորագույն «փոշեկուլ» են գործարկել

Ամերիկյան մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, Իսլանդիայում սկսել է աշխատել մթնոլորտը մաքրող աշխարհի խոշորագույն «փոշեկուլը»։ Այն իրենից ներկայացնում է գործարան, որի սարքերը կարողանում են կլանել մթնոլորտից վնասակար նյութերը, որոնք առաջացնում են ջերմոցային էֆեկտ։ Գործարանն աշխատում է հսկայական փոշեկուլի մեխանիզմով, որի համար էլ ստացել է «փոշեկուլ» անվանումը։ Այն ստեղծվել է Climeworks շվեյցարական ընկերության կողմից եւ երկրորդն է, որը սկսել է աշխատել Իսլանդիայում։ Այն կոչվում է «Մամմոնտ»։

Նախորդ համանման գործարանից այն իր չափսերով գերազանցում է տասն անգամ։ Մթնոլորտը «Մամմոնտը» մաքրում է քիմիական նյութերով ածխաթթու գազը կլանելու միջոցով։ Կլանված ածխաթթվի զանգվածները դրվելու են հողի մեջ, որտեղ բնական պրոցեսների ազդեցությամբ վերածվելու են քարերի։ Գործարանի էներգիան ապահովվում է երկրաջերմային աղբյուրներից։ Շատ մասնագետներ սակայն կարծում են, որ նման «փոշեկուլների» գործարկումը ձեռնտու չէ։ Այն շատ թանկ է, ծախսատար եւ էներգատար, իսկ արդյունավետությունը պլանետար մակարդակում 100 տոկոսով ապացուցված չէ։