Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է օկուպացված Արցախ

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է օկուպացված Արցախ

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը երկրում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչների այցի շրջանակներում այցելել է Բերձոր և կիսվել իր տպավորություններով։

«Սա իմ առաջին այցն է Բերձոր (Լաչին)։ Այսօր COP29-ին նվիրված միջոցառում է, և ես կարծում եմ, որ սա լավ հնարավորություն է ավելին իմանալու COP29-ում Ադրբեջանի նախագահության առաջնահերթությունների մասին: Ուղևորությունը մեզ թույլ տվեց ավելի շատ տեղեկություններ ստանալ այս տարածաշրջանի վերականգնման մասին վերականգնվող էներգիայի, զբոսաշրջության և գյուղատնտեսության նախագծերի միջոցով»,- նշել է Բոյյոնը, գրում է Report-ը։

Դիվանագետը նաև կիսվել է Լաչինում իրականանացվող շինարարության մասին իր տպավորություններով։ «Լաչինում նման ավերածություններ չկան, ինչպես Աղդամում և այլ շրջաններում, և ինձ հետաքրքրում էր, թե ինչ հաջողությունների են հասել այստեղ վերականգնման աշխատանքները սկսելուց հետո»,- ասել է նա։