Մերձմոսկովյան մարզի հրդեհը 8 մարդու կյանք է խլել 

Մերձմոսկովյան մարզի հրդեհը 8 մարդու կյանք է խլել 

Ութ մարդ է զոհվել Ռուսաստանի Մերձմոսկովյան մարզում տեղի ունեցած հրդեհից։ Այն տեղի է ունեցել Իստրինսկի քաղաքային շրջանի Պադիկովո գյուղում։ Ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, զոհվածները եղել են «ՕԶՕՆ» մարկետփլեյսի պահեստի աշխատակիցներ։ Հրդեհը բռնկվել է այն հոսթելում, որտեղ ապրել են այդ աշխատակիցները։

Հայտնի է, որ հոսթելը բացել է Ուզբեկստանի 23-ամյա քաղաքացի։ Առանձնատան տիրոջը, ով իր տարածքը հոսթել բացելու համար հանձնել էր վարձակալության Ուզբեկստանի վերոնշյալ քաղաքացուն, ինչպես նաեւ հոսթելը բացած անձին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։