Այդ գործընթացին կողմ քվեարկած ԲԴԽ անդամները պետք է հրաժարական տան. փաստաբան

Այդ գործընթացին կողմ քվեարկած ԲԴԽ անդամները պետք է հրաժարական տան. փաստաբան

Փաստաբան Ռաֆֆի Ասլանյանը գրում է.

«ՀՀ սահմանադրական դատարանը 21.05.2024թ.-ի որոշմամբ ըստ էության արձանագրել է, որ դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունների դադարեցումը եղել է կամայական և անձնավորված, ուղեկցվել է օրենքի կոպտագույն խախտումներով։ Հետևաբար, այդ գործընթացին կողմ քվեարկած ԲԴԽ անդամները պետք է հրաժարական տան, քանի որ նախ այդպես է պահանջում արդար դատաքննության իրավունքը՝ այն իմաստով, որ, Սահմանադրական դատարանի պարտավորեցմամբ, հարցը պետք է կրկնակի քննության առնվի ԲԴԽ-ում, որի կազմը փաստորեն գերակշիռ մասով բացարկման ենթակա է դարձել։ Իսկ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի մասին ասելու ոչինչ չկա, հատկապես նման որոշումից հետո նա առհասարակ պետք է դադարի իրավաբանությամբ զբաղվել։