Ալյասկայի գետերը «ժանգոտում են»

Ալյասկայի գետերը «ժանգոտում են»

Արբանյակային պատկերները և Ալյասկայի Բրուքս լեռնաշղթայի 75 տեղանքների ջրի նմուշառման արդյունքները ցույց են տալիս, որ գետերի ջրերը բյուրեղյա մաքուր կապույտից վերածվել են պղտոր նարնջագույնի, ինչը հավանաբար պայմանավորված է հավերժական սառույցի հալեցման արդյունքում առաջացած հանքանյութերով, հայտնում են Հայհիդրոմետից։

«Այս խնդիրը առաջին անգամ նկատել էին 2018 թվականին:

Ըստ փորձագետների Ալյասկայի գետերում ջրի բաղադրության փոփոխությունները կարող են ազդել խմելու ջրի որակի և ձկնաբուծության վրա` խոչընդոտելով ձկների միգրացիան դեպի ձվադրման տարածքներ։

Ջրի նմուշներ հավաքվել են նույնիսկ հեռավոր շրջաններից ուղղաթիռների օգնությամբ: Ջրի որոշ նմուշներում թթվայնության մակարդակը 2․3 է։ Այս շատ թթվային միջավայրը նպաստում է, որ որոշ մետաղներ ինչպիսիք են երկաթը, ցինկը, նիկելը, պղինձը և կադմիմումը անցնեն ջրային միջավայր, որն էլ առաջացնում է ջրի գույնի փոփոխությունը»,-նշվում է հրապարակման մեջ: