Ցականյանը ստացավ գեներալ-մայորի կոչում

Ցականյանը ստացավ գեներալ-մայորի կոչում

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնցով գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել: Նրանց թվում է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանը:

Հիշեցնենք, մենք գրել էինք, որ Տավուշում տեղակայված 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Ալեքսանդր Ցականյանին խոստացել են Տավուշի հողերի հանձնման օպերացիան բարեհաջող ավարտելուց եւ ականազերծումից հետո գեներալի կոչում տալ:

Գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Արթուր Երոյանին,  ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Սամվել Մովսիսյանին, Գնդապետ Հրաչ Ստեփանյանին և Գնդապետ Ալբերտ Բաղդադյանին: