Ահա և մեր նոր, ազգայինը ներկայացնող տիկնիկները. Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել

Ահա և մեր նոր, ազգայինը ներկայացնող տիկնիկները. Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել

Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իր նոր տիկնիկները՝ կից գրելով.

«Ահա և մեր նոր, ազգայինը ներկայացնող տիկնիկները 3 շրջանների տարազներով՝ Սյունիք-Արցախ, Մարաշ, Կարին։

Մենք նրանց շատ ենք սիրել և հուսով ենք, որ մեր փոքրիկ հետևորդների համար լավ ընկեր ու օրինակ կդառնան։

Տիկնիկները խանութներում հասանելի կլինեն մայիսի 27-ից:

Արժեքը կլինի 12.000 դրամ, որպեսզի հնարավորինս շատ երեխաներ կարողանան ձեռք բերել և ունենալ իրենց հավաքածուում։ Տիկնիկները սահմանափակ քանակով են լինելու»: