Ուկրաինայի թեմայով կոնֆերանսի անվտանգությունը կհսկի 4 հազար զինվոր

Ուկրաինայի թեմայով կոնֆերանսի անվտանգությունը կհսկի 4 հազար զինվոր

Շվեյցարիայի Զինված ուժերի մոտ 4 հազար զինվորական կհսկի Ուկրաինայի հարցով այս տարվա հունիսին Շվեյցարիայում կայանալիք գագաթնաժողովը, հայտնում են եվրոպական լրատվամիջոցները։

Միաժամանակ, կոնֆերանսի անցկացման ժամանակ սահմանափակում է լինելու Բրյուգենշտոկ առողջարանային քաղաքի օդային տարածքում, որտեղ անցկացվելու է կոնֆերանսը։ Իշխանությունները պարզաբանել են, որ նման որոշում է կայացվել, հաշվի առնելով, թե ինչպիսի բարդ ռելիեֆ ունի Բրյուգենշտոկ քաղաքը։ Բացի այդ, հաշվի են առնվել, թե միջազգային-քաղաքական ինչ մակարդակ է ունենալու անցկացվելիք կոնֆերանսը։ Հիշեցնենք, որ Բրյուգենշտոկը հյուրընկալել է Սուդանի եւ Կիպրոսի հարցերով միջազգային կոնֆերանսները 2002 եւ 2004 թվականներին։