ԵՄ երկրների միասնականությունը «ճաքեր է տալիս»․ Բորել

ԵՄ երկրների միասնականությունը «ճաքեր է տալիս»․ Բորել

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ ԵՄ անդամ երկրների միասնականությունը սկսել է «ճաքեր տալ»։  

TVE հետուստաալիքին տված հարցազրույցում Բորելը հայտարարել է, որ արդեն մի երկիր կա, որն այլևս չի ցանկանում մասնակցել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուն։ Նա չի հստակեցրել՝ որ երկրի մասին է խոսքը։

«Զգույշ եղեք, մեր միասնաականությունն  սկսում է «ճաքեր տալ» »,- ասել է Բորելը՝ հավելելով, որ   Մերձավոր Արևելքում հակամարտության վերաբերյալ ևս ԵՄ-ում միասնական դիրքորոշում չկա։

Բորելը նշել է նաև, որ ԵՄ-ն աշխարհին պետք է ցույց տա, որ երկակի ստանդարտներ չի կիրառում։

«Բայց, ցավոք, աշխարհն այսօր համարում է, որ մենք երկակի ստանդարտներով ենք առաջնորդվում»,- ասել է նա։