Ինչ է պատրաստվում քննարկել Մակրոնը Չինաստանի ղեկավարի հետ

Ինչ է պատրաստվում քննարկել Մակրոնը Չինաստանի ղեկավարի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ ակտիվորեն քննարկել 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի ժամանակ ընթացիկ բոլոր հակամարտություններում հրադադարի հարցը:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, La Tribune-ին տված հարցազրույցում Մակրոնը նշել է, որ Օլիմպիական զինադադարը պետք է ուղերձ լինի ողջ աշխարհին՝ հայտնելով, որ այս թեման ևս կքննարկի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի հետ:

Նրա խոսքով՝ խոսքը բոլոր հակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայում հրադադարի մասին է։

Նա ընդգծել է, որ պետք է փորձ արվի ամենուր հրադադարի հասնել: