Էդպիսի բան չկա․ վարչապետը՝ խոպանչիներին հարկելու մասին․ տեսանյութ

Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձավ ՊԵԿ նախագհի երեկվա հայտարարությանը, թե մտադիր են 2020 թվականից հարկեն նաև դրսից կատարվող փոխանցումները: Դա մեծ աղմուկ բարձրացրեց հասարակության շրջանում, քանզի դա գնահատվեց քայլ, որ կառավարությունը փորձում է հարկել նաև խոպանից ուղարկած գումարները:

Նիկոլ Փաշինյանը նախ խնդրեց հարգանքով վերաբերվել այդ մարդկանց և չասել խոպանչի: Ապա նշեց, որ ՊԵԿ նախագահի հայտարարությունը սխալ է հասկացվել: «Նման բան չկա»,- վստահ պնդեց Փաշինյանը: Այնուհետև ինչ-որ խառը, ցաքուցրիվ պատասխան տվեց, որից այդպես էլ չհասկացվեց՝ կա՞ նման բան, թե՞ չկա, եթե չկա, ինչո՞ւ էր, այդ դեպքում, ՊԵԿ նախագահը երեկ պնդում, որ կա նման բան:

 

 

 

 

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ