ԵՊՀ-ն դարձնելու է ավելի ուժեղ (տեսանյութ)
Այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստն էր, որի ընթացքում խորհրդի անդամները խորհրդի նախագահի պաշտոնում միաձայն ընտրեցին Գեւորգ Մուրադյանին, ով ԵՊՀ-ի սաներից է եղել, ասպիրանտուրան նույնպես ավարտել է ԵՊՀ-ում, ուսմնառել է Եվրոպայում, ԱՄՆ-ում։ 2011թ․-ին վերադառնալով ԱՄՆ-ից ՝ աշխատել է ԵՊՀ-ի Ֆիզիկայի ֆակուլտետում, որից հետո նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից հրավեր է ստացել խորհրդականի պաշտոնում աշխատելու համար, զբաղվել է կրթության և գիտության հետ կապված հարցերով։
Ըստ Գեւորգ Մուրադյանի, ԵՊՀ-ի Ֆինանսական հարցերը լուծելու համար պետք է նախ հասկանալ թե խնդիրը որտեղից է գալիս․ «Խնդիրը նրանում է, որ բյուջեի այսօրվա մուտքերի մոտ 70-80 տոկոսը գալիս է ուսանողների ուսումնական վճարներից, փաստացի դա պրոբլեմատիկ է։ Մուտքերի մեծ մասը պետք է մեծացնել աշխատանքի հաշվին։ Կարծում եմ թե հնարավորություններ, թե ցանկություն կա»։
Թե որքանով են ԵՊՀ-ի ծախսերն արդյունավետ, Մուրադյանն ասաց․ «Հարցեր կան, որ էֆեկտիվության տեսանկյունից պետք է բարձրացվեն, ռեկտորի հետ քննարկում դեռ չի եղել եւ պնդել որքանով են այդ ծախսերը էֆեկտիվ եղել, թե ոչ՝ չեմ կարողանա ասել»։
Իր գլխավոր անելիքը համարելու է ԵՊՀ-ն դարձնել ավելի ուժեղ ուսանողի համար, դարձնել գիտահետազոտական համալսարան գիտնականի համար։
Թե ինչպես է գնահատում նախորդ հոգաբարձուների խորհրդի աշխատանքը, որի նախագահը Սերժ Սարգսյանն էր՝ ի պաշտոնե քաղաքական անձ, ասաց․ «Նման որոշումները իրավիճակային են այն տեսանկյունից, որ եթե օրենքը չի արգելում ապա նման հարց չկա՝ քաղաքական ղեկավար, թե ոչ քաղաքական, ես անձնամբ դրան կարեւորություն չեմ տալիս, խնդիրը նրանում է թե որքանով ես կարում այդ գործընթացի մեջ մտնել կամ չմտնել»։
Անդրադառնալով իր՝ իշխանական թեկնածու լինելու լուրերին, նկատեց․ «Ես չեմ հասկանում իշխանական եւ ոչ իշխանական թեկնածու ասվածը, ԵՊՀ խորհուրդը կազմված է 32 անդամից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ձայնի իրավունքը։ Հույս ունեմ մարդիկ քվերակել են ելնելով պրոֆեսինոլազիմից՝ ոչ թե հին, նոր կամ նմանատիպ այլ մոտեցումներից»։
Կարծիքներ