ԳԱԱ-ում կստեղծվի երիտասարդների խրախուսման ֆոնդ

ԳԱԱ-ում կստեղծվի երիտասարդների խրախուսման ֆոնդ

Օրերս՝ Գիտությունների ազգային ակադեմիայում ստեղծված Գիտական եւ գիտատեխնոլոգիական խոշորամասշտաբ ծրագրերի մշակման մշտական հարթակի նիստի ժամանակ, քննարկվել են ԳԱԱ ինստիտուտների առաջարկությունները՝ ուղղված ԳԱԱ համակարգի բարեփոխումներին, մասնակցային որոշումների ընդունմանը, երիտասարդ գիտնականների խրախուսմանը, գիտական արդյունքների ապրանքայնացմանը, փոխգործակցության խորացմանը, գիտության հանրայնացմանը, գիտահետազոտական ինստիտուտների շենքերի պահպանմանը եւ այլ հարցեր: 

ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, անդրադառնալով երիտասարդ գիտնականների խրախուսման եղանակներին, հանդես է եկել առաջարկով։ «Մենք մտադիր ենք խրախուսման հատուկ ֆոնդ ստեղծել ԳԱԱ-ում՝ շուրջ 100 միլիոն դրամի չափով: Ֆոնդը կստեղծվի ԳԱԱ միջոցներից, եւ այն անընդհատ կհամալրվի արտաբյուջետային միջոցներից: Ֆոնդի շրջանակում գիտական լավագույն աշխատանքների համար մրցույթ կանցկացվի, երիտասարդները կֆինանսավորվեն՝ մի քանի ամսով կամ մեկ տարով արտերկրի գիտահետազոտական կազմակերպություններում մասնագիտական կարողությունների զարգացման համար, արտերկրից մասնագետներ կհրավիրվեն: Հուսով եմ, որ ՀՀ կառավարությունը չի մերժի ԳԱԱ-ում երիտասարդների խրախուսման ֆոնդի ստեղծման առաջարկը»,-հավելել է նա: