Խուզարկություններ են իրականացնում Միհրան Պողոսյանի բիզնեսներում

Խուզարկություններ են իրականացնում Միհրան Պողոսյանի բիզնեսներում

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ երեկվանից Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում:

Ստուգումներով, ըստ էության, իրավապահները փորձելու են ճնշում գործադրել Պողոսյանի վրա, ով վերջին օրերին կոչ է անում քաղաքացիներին դուրս գալ փողոց եւ հեռացնել Նիկոլ Փաշինյանին։

Հիշեցնենք, որ երեկ ու այսօր «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը, որի նախագահը Միհրան Պողոսյանն է, բողոքի ակցիաներ էր կազմակերպել Երևանում։ Կային նաև ձերբակալվածներ: