272-ից ընդամենը 7 հոգի է ապահովել 90-100 տոկոս արդյունք

272-ից ընդամենը 7 հոգի է ապահովել 90-100 տոկոս արդյունք

Անցյալ շաբաթ անցկացվել է կամավոր ատեստավորման գործընթաց բարձրագույն կրթություն չունեցող այն ուսուցիչների համար, որոնք սեպտեմբերին անցկացված ատեստավորման ժամանակ բավարար արդյունքներ չէին ապահովել: Արտահերթ կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար գրանցվել է 323 ուսուցիչ՝ 21 առարկայից, որոնցից 272-ը մասնակցել են ատեստավորմանը: Ըստ նախնական տվյալների՝ նրանցից 7-ը ապահովել են 90-100 տոկոս, 18-ը՝  80-89 տոկոս, 16-ը՝  70-79 տոկոս, 32-ը՝ 60-69 տոկոս, 65-ը՝ 50-59 տոկոս և 134-ը՝ մինչև 50 տոկոս արդյունք: 

«Ուսումնական հաստատություններին տեղեկացրել ենք, որ հաշվի առնելով ուսուցիչների մեծ մասի՝ արդեն իսկ աշխատանքից ազատված լինելու հանգամանքը, թափուր հաստիքների մրցույթների հայտարարման դեպքում նախապատվությունը տան կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչներին՝ նրանց վերականգնելով նախկին աշխատավայրում»,- ասել է ԿԳՄՍ փոխնախարար Ա. Սվաջյանը՝ ավելացնելով, որ կամավոր ատեստավորման դրական արդյունք արձանագրած բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները կարող են մասնակցել  նաև ուսուցչի թափուր տեղի բոլոր մրցույթներին: