Մեկն ասում է՝ տունս եմ վառելու, մյուսը՝ տանկ եմ բերելու տանս դեմը կանգնացնեմ (տեսանյութ)

Մեկն ասում է՝ տունս եմ վառելու, մյուսը՝ տանկ եմ բերելու տանս դեմը կանգնացնեմ (տեսանյութ)

Ավելի վաղ գրել էինք, որ կիրանցիները Փաշինյանի հետ հանդիպումից դուրս եկան շատ զայրացած, նույնիսկ նրանցից մեկը լաց էր լինում։

Լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը, ով զրուցել էր Փաշինյանին հանդիպած կիրանցիների հետ, ասաց․

«Կիրանցիները շատ վատ են, Փաշինյանն ասել է, որ սահմանապահը կանգնի սահմանին 7 օր անվտանգ կլինեք, իսկ 8-րդ օրը՝ չգիտեմ, ի՞նչ իմանամ: Մեկն ասում է՝ տունս եմ վառելու, մյուսը՝ տանկ եմ բերելու տանս դեմը կանգնացնեմ»։

Մանրամասն՝ տեսանյութում։