Այլ

Բաքվի ապօրինի որոշումը․ ի՞նչ են վճռել Արցախի նախկին ղեկավարների գործով

Բաքվի ապօրինի որոշումը․ ի՞նչ են վճռել Արցախի նախկին ղեկավարների գործով

Անցյալ տարվա սեպտեմբերից Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար կալանքի տակ գտնվող օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքը երկարացվել է։

Այս մասին հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Բինագադիի շրջանային դատարանի որոշումը։
Դատարանի հերթական ապօրինի որոշմամբ՝ 5-ական ամսով երկարացվել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ինչպես նաև ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի կալանքը։

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական դատարանը բավարարել էր նաև Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ կալանքի տեսքով խափանման միջոցը երկարացնելու միջնորդությունը՝ այն երկարացնելով դարձյալ 5 ամսով։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image