Ածխաթթու գազի արտանետումը մթնոլորտ կտրուկ ավելացել է․ գիտնականներ

Ածխաթթու գազի արտանետումը մթնոլորտ կտրուկ ավելացել է․ գիտնականներ

Ներկայումս ածխաթթու գազի պարունակությունը մթնոլորտում ավելանում է 10 անգամ ավելի արագ, քան ցանկացած պահի՝ վերջին 50 հազար տարվա ընթացքում։ Այս մասին հայտնում են գիտնականները՝ հետազոտելով անտարկտիկական հնագույն սառցաշերտերը։ Նորագույն հետազոտությունները, համաձայն Proceedings of the National Academy of Sciences հանդեսի, նոր պատկերացում են տալիս, թե ինչպես են Երկիր մոլորակի վրա պատմական անցյալում տեղի ունեցել կլիմայական փոփոխությունները, եւ ներկայիս կլիմայական փոփոխությունները ինչի կարող են հանգեցնել։

Հիշեցնենք, որ ածխաթթու գազը կամ CO2, -ը ջերմոցային գազ է, որը բնականից առկա է մթնոլորտում։ Բայց երբ այն հայտնվում է մթնոլորտում արդեն ոչ բնական ճանապարհով, նպաստում է կլիմայի տաքացմանը, այսպես կոչված, ջերմոցային էֆեկտի շնորհիվ։ Անցյալում ածխաթթու գազի պարունակությունը մթնոլորտում սառցադաշտային երկրաբանական ժամանակաշրջանների եւ այլ գործոնների ազդեցությամբ մշտապես տատանվել է, սակայն ներկայումս մարդկային գործունեության հետեւանքով մթնոլորտ արտանետումների պատճառով վերջինիս պարունակությունը մթնոլորտում անընդհատ ու շեշտակի ավելանում է։