«Պետք է կարողանանք զսպել Թուրքիային»․ Հունաստանի ՊՆ ղեկավար

«Պետք է կարողանանք զսպել Թուրքիային»․ Հունաստանի ՊՆ ղեկավար

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հունական Սալոնիկ քաղաքում կազմակերպված «Beyond 2024» ցուցահանդեսի շրջանակներում խոսել է թուրքական ռազմարդյունաբերության մասին:

Նա, ուշադրություն հրավիրելով Թուրքիայի ռազարդյունաբերության ձեռբերումների վրա, ընդգծել է թուրքական հարվածային անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) զսպելու համար հակաօդային և հակադրոնային պաշտպանական համակարգ ստեղծելու անհրաժեշտության մասին, գրում է Ermenihaber.am-ը։

«Օրինակ մեր հարևան Թուրքիայի նավաշինության ծրագրին նայե՛ք: Դրոնային ծրագրին նայե՛ք: Մենք նրանց պետք է խելքին մոտ պատասխան տանք: Ես չեմ ասում, որ պետք է մտնել մրցակցության մեջ՝ տեսնելու համար, թե ով է առաջինը լինելու: Մենք ցանկանում ենք պաշտպանել ինքներս մեզ և միաժամանակ ունենալ զսպելու կարողություն»,-ասել է հույն նախարարը: 

Ըստ Դենդիասի՝ այժմ Հունաստանի զինված ուժերում վերոնշյալը ենթադրող ծրագիր է իրականացվում ու դրա կյանքի կոչման համար հատկացվել է 2 մլրդ դոլար: Նա նաև հավելել է, որ այն Հունաստանի բանակում մինչ օրս իրականացված ամենամեծ ռեֆորմն է:

Թուրքական մամուլում Դենդիասի այդ դիտարկումներին արձագանքել են հետևյալ կերպ. «Թուրքական ԱԹՍ-ների և հարվածային ԱԹՍ-ների ունեցած ձեռքբերումները ստիպել են հարևանին գործի անցնել»: