Ձեր ձեւով պայքարեիք, մի բան անեիք, ֆեյսի ֆիդայիներ

Ձեր ձեւով պայքարեիք, մի բան անեիք, ֆեյսի ֆիդայիներ

Հայաստանում վերջին օրերին կատարվող իրադարձությունների մասին ի՞նչ են մտածում շարքային քաղաքացիները, ի՞նչ են մտածում, այսպես կոչված, ֆեյսբուքահայերը։ Նշել ենք միայն օգտատերերի անուն-ազգանվան սկզբնատառերը։

Ն. Բ. - Միայն նիկոլախտով տառապողը կարող է մտածել, որ հայրենիքի ազատագրման համար փողով են պայքարում...
Ա. Հ. - Փրկության շանսեր դեռ կան, եթե հանրային դաշտերում ազդեցիկ մի քանիսը խելքները գլուխները հավաքեն, կրթվեն քաղաքագիտականում եւ իրենց մահն ու կյանքը պաշտպանելու ունակ քաղաքացիների կերտման գործին անցնեն։ Ինչո՞ւ քաղաքական դաշտում մի ադեկվատը չկա։ Որովհետեւ մնացած ասպարեզներում էլ որեւէ մասնագետը չկա, տգետանոց է։
Գ. Հ. - Ֆեյսը լիքն է կռկռոցով։ Վեց տարի է՝ ոչխարի պես պառկած եք թուրքական գործակալի տակ։ Ձեր ձեւով պայքարեիք, մի բան անեիք, ֆեյսի ֆիդայիներ։ Հենց Բագրատ սրբազանը ժողովրդին ոտքի հանեց, պատատակերից «առյուծներն» ակտիվացան։
Հ. Ղ. - Նկատե՞լ եք, որ նզովյալին պաշտպանոող փնթիները թուրքերեն բառամթերքով են ամբողջ մաղձը լցնում քոմենթներում։ Շատ արագ ադապտացվում են։
Գ. Ն.- Միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի մարզիկների մեդալներն ինձ համար արժեք կունենան, եթե այդ լայնաթիկունք, ուժեղ տղաները միասին, իրենց պես տղաներից խումբ կազմեն եւ ժողովրդի, իրենց հայրենակիցների վրա ոստիկանների հարձակման ժամանակ պաշտպանեն շարքային քաղաքացիներին եւ անզեն մարդկանց մոտ առյուծ կտրած այդ ուսադիրավոր ահաբեկիչների այլանդակ ու վայրենի գործողությունների ժամանակ իրենք էլ իրենց մկանները ցույց տան։
Գ. Հ. - Բանաստեղծն ասում է` «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ...»։ Էդ բառերով երգ էլ կա։ Բայց ես չեմ ուզում Անին տեսնել ու մեռնել։ Անիի ավերակները տեսնելն ինչի՞ս է, երբ ամեն օր Հայաստանում տեսնում եմ էդ ավերակները։ Երբ տեսնում եմ, թե ամեն օր ինչ նոր ավերակներ են ավելանում թե՛ երկրում, թե՛ մարդկանց հոգում։ Բայց ես ուզում եմ տեսնել, թե թուրքը մի օր ինչպես է Նիկոլին շան պես պաշտպանողների, սահմանն ականազերծող ու թշնամու առաջ ճանապարհ բացողների տներն ու նրանց աչքի առաջ յաթաղանով հարցերը լուծելու...
Վ. Յ. - Սրբազան, եթե ուզում ես Չալոն գնա, ուրեմն պիտի տարանջատվես նախկիններից, էդ դեպքում ոչ թե հրապարակը, այլ ամբողջ մի ազգ քո կոչով կելնի ու դրանց վրայով քայլելով կանցնի...
Հ. Գ.- Հայությունը մի գարշելի թշնամի ունի` ներկայիս երեւանյան թուրքական իշխանությունները եւ սրանց պաշտպանող հայ ենիչերիները։
Ա. Խ. - Հայաստանի իշխանական ու «ընդդիմադիր» դաշտը, նրանց սպասարկող ԶԼՄ-ներն ու քաղաքագետ, իրավաբան, վերլուծաբան, մտավորական հորջորջվածները, իրենց նեղ անձնական, կուսակցական ու նյութական շահերից ելնելով, ինչպես միշտ, զբաղված են արդեն իսկ տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքների լուսաբանմամբ, եւ ոչ մի խոսք էս թշվառության ու ողորմելիության արմատի մասին։ Բոլորը խոսում են ծառի հիվանդ տերեւներից՝ մոռանալով, որ հիվանդության պատճառը ծառի փտած ԱՐՄԱՏՆ է, որում հենց իրենք են` իրենց մեծամտությամբ, տգիտությամբ ու կործանարար արժեքայինով։

Գրի առավ Գարեգին Վարդանյանը