Երկու գյուղ տարհանել են` ռումբի պատճառով

Երկու գյուղ տարհանել են` ռումբի պատճառով

Լեհաստանում երկու գյուղի բնակիչների, թվով մոտ երկու հազար մարդու, տարհանել են այն պատճառով, որ հարեւանությամբ գտնվող ավտոբենզալցակայանի տարածքում գտել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների չպայքած ավիառումբ։ Համաձայն տեղի ԶԼՄ-ների հաղորդման, ռումբը վնասազերծվելու է սակրավորների կողմից եւ անվտանգության նկատառումներից ելնելով էլ երկու գյուղերի՝ Դեմբոգուժայի եւ Կազիմեժայի բնակիչներին տարհանել են։ Վնասազերծման հետ կապված գործողություններից հետո, բնակիչներին կթույլատրեն վերադառնալ իրենց տները։