«Յուվենտուսը» նոր գլխավոր մարզիչ ունի

«Յուվենտուսը» նոր գլխավոր մարզիչ ունի

«Յուվենտուսը» նոր գլխավոր մարզիչ ունի՝ Տյագո Մոթան։ Նա պայմանագիր կկնքի «Յուվենտուսի» հետ մինչեւ 2026 թվականը, որից հետո այն կարող է երկարաձգվել։ Գիշեցնենք, որ «Յուվենտուսի» ղեկավարությունը որոշել էր փոխել Մասիմիլիանո Ալեգրիին։

Մոթան երկու ամիս անընդհատ՝ փետրվար եւ մարտ ամիսներին, «Ա Սերիայի» լավագույն մարզիչ է համարվել։ Ներկայումս նա գլխավորում է «Բոլոնյան», որը «Ա Սերիայում» չորրորդ տեղում է եւ մոտ է եվրագավաթ դուրս գալուն։ «Յուվենտուսը» զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, երեք միավորով առաջ լինելով «Բոլոնյայից» սակայն մեկ հանդիպում ավարտել է ոչ ոքի հաշվով։