Ո՞ր դեպքում Ուկրաինան հակահարձակում կսկսի․ Զելենսկին պայման է նշել

Ո՞ր դեպքում Ուկրաինան հակահարձակում կսկսի․ Զելենսկին պայման է նշել

Ուկրաինան կսկսի իր հակահարձակումը, եթե դաշնակիցները կատարեն երեք կետերը, ներառյալ՝ Ուկրաինայի զինված ուժերի ֆինանսավորումը և իրական ռազմական օգնություն ուղարկելը: 
Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Կիևում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ կայացած մամուլի ասուլիսում։

«Կայունացում ճակատում, հակահարձակում, հարձակման ետ մղում. ամեն ինչ կախված է երեք կետից: Առաջինը՝ երկկողմ մակարդակով ֆինանսավորումն է։ Երկրորդը՝ զենքի մատակարարումն է։ Կարևոր է, թե կոնկրետ ինչ է հասնում Ուկրաինային։ Եվ նաև՝ աջակցություն մեր բանակին»,- ասել է Զելենսկին։ 
Նա դժգոհել է, որ դրական ոչինչ չի տեսնում ուկրաինական բանակին աջակցելու հարցում։ Նա նաև մտավախություն է հայտնել, որ ֆինանսները, որոնք սկսել են հոսել Կիև, ճիշտ ժամանակին չեն հասնի ամբողջ ծավալով։

Հիշեցնենք, որ Ստոլտենբերգը Կիև է ժամանել չհայտարարված այցով։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 2024 թվականին ԱՄՆ-ն առաջին անգամ հաստատեց օգնության նոր փաթեթը։