Ճապոնացիները ցանկանում են կայսերական գահին տեսնել կնոջ

Ճապոնացիները ցանկանում են կայսերական գահին տեսնել կնոջ

Ճապոնացիների ոչ պակաս, քան 90 տոկոսը կողմ է, որպեսզի կայսերական իշխանության փոխանցման ներկա կարգը փոխվի եւ բացի միայն արական սեռի ներկայացուցիչներից, կայսերական ընտանիքից գահ բարձրանալ կարողանան նաեւ կանայք  եւ Ճապոնիան ունենա ապագայում նաեւ գահակալող կայսրուհի։ Այս մասին վկայում են Ճապոնիայում անցկացված սոցհարհումները։ Նշենք, որ ներկայումս գահաժառանգումն իրականացվում է միայն արական գծով։

Նշենք նաեւ որ ներկայումս գահակալող կայսր Նարուխիտոն ունի երեք պոտենցիալ ժառանգ՝ կրտսեր եղբայրը՝ 58-ամյա արքայազն Ակիսինոն, նրա որդին եւ կայսեր զարմիկը՝ 17-ամյա արքայազն Խիսախիտոն, ինչպես նաեւ կայսեր 88-ամյա հորեղբայրը՝ 88-ամյա արքայազն Խիթաթին։ Նշենք, որ ավելի վաղ, Ճապոնիայի կառավարությունը խորհրդատվական մասնագիտական խումբ էր ստեղծել, որը քննարկելու էր, թե ինչ ելքեր կարելի է գտնել գահաժառանգման կարգի հետ կապված առաջացած բարդությունների առնչությամբ, քանի որ կայսերական ընտանիքում գահի ժառանգման իրավունք ունեցող արական սեռի ներկայացուցիչների թիվը չափազանց փոքր է։

Առաջարկվել էր վերականգնել կայսերական ընտանիքի կրտսեր անդամների գահաժառանգման իրավունքը կամ էլ գահաժառանգման իրավունք տալ նաեւ իգական սեռի ներկայացուցիչներին, որոնք կծնվեն գահակալող կայսրերի ընտանիքում։ Մասնագիտական խումբը, սակայն, կանանց գահաժառանգման իրավունք տալու հարցի առնչությամբ վերապահում էր հայտնել, չնայած ճապոնական հասարակության՝ այդ հարցի առնչությամբ եղած հանրային լայն աջակցությանը։