Մրցակցություն 6 տարեկանի երեխայի հետ․ Բայդենը հեգնել է Թրամփին

Մրցակցություն 6 տարեկանի երեխայի հետ․ Բայդենը հեգնել է Թրամփին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով Սպիտակ տանն առընթեր թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընդունելության ժամանակ, հումորով է մեկնաբանել իր հասցեին պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի քննադատությունը՝ կապված ծեր տարիքի հետ։Այդ մասին գրում է C-SPAN-ը։

«Իհարկե, 2024 թվականի ընտրությունները եռում են։ Եվ այո, տարիքը խնդիր է: Ես մեծահասակ մարդ եմ, որը մրցում է վեց տարեկան երեխայի հետ»,- ասել է ամերիկացի առաջնորդը։

Բայդենը նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ այս տարի կդառնա 82 տարեկան, նա իրեն հիանալի է զգում։