Ուկրաինան այս ամռանը ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա․ Ստոլտենբերգը Կիևում է

Ուկրաինան այս ամռանը ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա․ Ստոլտենբերգը Կիևում է

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև, հայտնում է Հյուսիսատլանտյան դաշինքը։

Պաշտոնյան հանդիպում է ունեցել նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որից հետո կայացել է նրանց համատեղ մամուլի ասուլիսը։

ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները չեն կարողանա համաձայնության գալ դաշինքին Ուկրաինայի անդամակցության շուրջ մինչև 2024 թվականի ամառը, երբ ԱՄՆ-ում տեղի կունենա դաշինքի գագաթնաժողովը, հայտարարել է Ստոլտենբերգը։

«Կարծում եմ՝ Կիևը տեղ ունի դաշինքում։ Այդ ուղղությամբ ջանադիր աշխատանք կիրականացվի։ Բայց հուսով եմ, որ Ուկրաինան այս փուլում կմոտենա ՆԱՏՕ-ին անդամակցելուն, երկիրը գտնվում է ռազմական դաշինքին միանալու անշրջելի ճանապարհի վրա»,-ընդգծել է նա։