Բռունցքի մեծությամբ կարկուտ է տեղացել 

Բռունցքի մեծությամբ կարկուտ է տեղացել 

Չինաստանի լրատվամիջոցների փոխանցմամբ, ուժգին կարկուտ է տեղացել երկրում։ Այն եղել է ոչ մեծ գնդակի կամ մարդու բռունցքի մեծության։ 13,8 միլիոն բնակչություն ունեցող Գուանչժոու քաղաքում վնասվել է ավելի քան 140 արդյունաբերական օբյեկտ։ Կոտրվել են շինությունների պատուհանների ապակիները, վիտրինաները։

Վնասվել են նաեւ ավտոմեքենաները։ Հաղորդվում է, որ կարկուտին նախորդել է ուժգին պտտահողմը, որի հետեւանքով զոհվել է 5 մարդ, եւս երեսունչորսը ստացել են տարբեր ծանրության մարմնական վնասվածներ եւ ստիպված եղել դիմել բուժօգնության։