Շուտով կարդացեք ձեր մոնիտորների վրա

Շուտով կարդացեք ձեր մոնիտորների վրա

Քանի որ հայաստանյան թուրք-ադրբեջանական կոլաբորացիոնիստները շտապում են, ավելի ճիշտ ՝ Ափշերոնի «մազութոտ» ափերից շտապում են իրենց տեր֊գործընկերները, ապա շատ շուտով կտեսնենք հաջորդ տեղեկատվական փսխման պատկերը։

Ինչպես ասում են, շուտով կարդացեք ձեր մոնիտորների վրա:

1. Պետք է շուտ հանձնել֊ վերադարձնել Տիգրանաշենը և մնացած «վիճելի» տարածքները՝ հանուն խաղաղության և անկախության:

2. Պետք է ինչ - որ կերպ փոխանցել֊նվեր տալ֊տրամադրել֊լուծել «Զանգեզուրի միջանցքի» հարցը, տրամադրել «միջազգային հանրության» (եվրոպացիներ, ամերիկացիների) վերահսկողության տակ, թե չէ այդ ռուսներն այն մեզանից խլելու են կամ պատերազմ է սկսվելու և այս ամենը հանուն խաղաղության և անկախության։ 

3. Պետք է թքած ունենալ֊ դավաճանել֊հիմարացնել֊մոռանալ սեփական պատմության, մշակույթի, ազգային առաջնահերթությունների մասին և փոխել Հայաստանի Սահմանադրությունը, թե չէ պատերազմ կսկսվի, և այս ամենը հանուն խաղաղության և անկախության:

4. Պետք է բանակցություններ սկսել ազերբայջանցիներին Հայաստան բերելու֊բնակեցման շուրջ, թե չէ պատերազմ կսկսվի և այս ամենը հանուն խաղաղության և անկախության:

Իսկ ով դեմ կլինի (դա Հայաստանի քաղաքացիներն են, Հայ Առաքելական Եկեղեցին, Հայկական սփյուռքը, հայ մարդիկ), ովքեր չեն ուզում թուրք-ադրբեջանական տանդեմի տարածաշրջանային «կերը» դառնալ հանդիսանում են ռուսների հինգերորդ շարասյունը, և նրանց պետք է տոտալ սեղմել և այս ամենը՝ հանուն խաղաղության և անկախության։

Այս ամենը երաշխավորված սցենար է առաջիկա 8-16 ամիսների համար, եթե, իհարկե, չկանգնի Հայաստանի ներկայիս իշխանությունների` թրքասեր կոլաբորացիոնիստների քաղաքականությունը։

Արման Աբովյան