Ի՞նչ տեսքով են նկատել 75-ամյա Պուգաչովային Կիպրոսում (լուսանկար)

Ի՞նչ տեսքով են նկատել 75-ամյա Պուգաչովային Կիպրոսում (լուսանկար)

Ռուսական էստրադային պրիմադոննա Ալլա Պուգաչովային նկատել են Կիպրոսում՝ ամուսնու՝ հումորիստ Մաքսիմ Գալկինի (Ռուսաստանում ճանաչված է որպես օտարերկրյա գործակալ) ընկերակցությամբ։

75-ամյա երգչուհու արտաքին տեսքը դարձել է նրա երկրպագուների քննարկման առարկան, գրում է Ura.ru-ն։
«Լուսանկարում Պուգաչովան նիհար, վտիտ և հյուծված տեսք ունի: Արտիստի հագին եղել է կանաչ զոլավոր կոստում։ Այս հանդերձանքն ավելի շատ նման է գիշերազգեստի»,- օգտատերերի մեկնաբանությունները մեջբերել է «7Дней.ру» հրատարակությունը։ 

Նշվում է, որ հայտնի երգչուհին, ով սուր քննադատության է ենթարկում ՌԴ իշխանություններին՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմի համար, Իսրայելից տեղափոխվել է Կիպրոս։

Մեկ այլ օգտատեր նշել է, որ երգչուհու վիճակից դատելով՝ նրան պետք է լավագույնը մաղթել։ Մյուսների կարծիքով, Պուգաչովան չպետք է «փախչի իր երիտասարդ ամուսնու հետևից» աշխարհի մյուս ծայրը՝ դավաճանելով իր երկրին։