Դեպարդյեին կարող են ձերբակալել․ ի՞նչ են պնդում մի խումբ կանայք

Դեպարդյեին կարող են ձերբակալել․ ի՞նչ են պնդում մի խումբ կանայք

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեին կանչել են Փարիզի ոստիկանական բաժանմունք՝ սեռական ոտնձգությունների գործով հարցաքննության համար։  Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Հեռուստաալիքը նշել է, որ Դեպարդյեին կարող են նաև կալանավորել։

Հռչակավոր դերասանին սեռական ոտնձգությունների համար մեղադրանք է առաջադրվել երկու կանանց կողմից։ 
Ըստ ֆրանսիական մամուլի, միջադեպերը տեղի են ունեցել 2014 և 2021 թվականերին՝ ֆիլմերի նկարահանումների ժամանակ։ Ինքը Դեպարդյեն հերքում է մեղադրանքները։

Հայտնի է, որ իսպանացի լրագրող Ռութ Բասան նույնպես բողոք է ներկայացրել Դեպարդյեի դեմ. նա խոսել է դերասանի կողմից 1995 թ․ կատարված սեռական ոտնձգությունների մասին։ Այն ժամանակ, ըստ իսպանուհու, նա 23 տարեկան էր և հարցազրույց է վերցրել ֆրանսիացուց։

Բացի այդ, ռեժիսոր Ժան-Պիեռ Մոկիի նախկին օգնականը, ով ցանկացել է անհայտ մնալ, հունվարի սկզբին բողոք է ներկայացրել Դեպարդյեի դեմ՝ կրկին սեռական ոտնձգությունների մասով: