Կրկին դիմել են բռունցքներին․ Վրաստանի խորհրդարանում թեժ է

Կրկին դիմել են բռունցքներին․ Վրաստանի խորհրդարանում թեժ է

Վրաստանում շարունակում է թեժ մնալ իրավիճակը՝ կապված երկրի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների մասին» աղմկահարույց օրինագծի քննարկումների հետ։

Խորհրդարանի հերթական նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել իրավական հարցերի հանձնաժողովում, բանավոր վիճաբանություն է տեղի ունեցել իշխող կուսակցության (սատարում են օրինագծի ընդունմանը)և ընդդիմադիր պատգամավորների միջև։

Համացանցում կադրեր են հայտնվել, թե ինչպես է պատգամավոր Խատիա Դեկանոիձեն շշեր նետում խորհրդարանական մեծամասնության անդամ Գուրամ Մաչարաշվիլիի վրա։ Վերջինս քաղաքական ընդդիմախոսին մեղադրել է երկրի նախկին նախագահ Սաակաշվիլիի հետ միասին իր հայրենիքը վաճառելու մեջ՝ այլ պետության պաշտոնի համար։

Հիշեցնենք, որ Դեկանոիձեն Ուկրաինայի ազգային ոստիկանության նախկին ղեկավարն է։ 
Միջադեպից հետո ընդդիմադիր ութ պատգամավոր հեռացվել է դահլիճից, եւս մի քանիսը ի նշան բողոքի՝ լքել են նիստը։