Լեհաստանում կոչ են արել ականապատել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանը

Լեհաստանում կոչ են արել ականապատել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանը

Լեհաստանի ցամաքային զորքերի նախկին հրամանատար, գեներալ Վալդեմար Սկշիպչակը Delfi-ին տված հարցազրույցում ասել է, որ թեև Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հակամարտությունը քիչ հավանական է թվում, Լեհաստանը պետք է ամրություններ կառուցի Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի հետ սահմանին։

«Ուկրաինայի պատերազմի փորձը ցույց է տալիս, որ հակառակորդին կանգնեցնելու համար ամրություններ, պաշտպանական դիրքեր, ականապատ դաշտեր կառուցելու իմացությունը կրկին արդիական է։ 

Կարծում եմ, որ Ռուսաստանի հետ Լեհաստանի և Լիտվայի սահմանները պետք է ամրապնդվեն և ականապատ դաշտեր տեղադրվեն հիմա՝ խաղաղ ժամանակ»,- ասել է Սկշիպչակը։
Միաժամանակ, նրա կարծիքով, Եվրոպայում լայնամասշտաբ պատերազմի վտանգ չկա, քանի դեռ Ուկրաինայում պատերազմ է ընթանում։ 
Լեհ գեներալի խոսքով՝ ռուսները չունեն այդ պատերազմը սկսելու ներուժ։

Այնուամենայնիվ, Եվրոպան պետք է պատրաստվի, ստեղծի լավ զինված և մոտիվացված զինվորների զինված ուժեր, եզրափակել է նա։