Թուրքիան մտափոխվել է․ կպաշպանի Ռյուետի թեկնածությունը՝ ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնում

Թուրքիան մտափոխվել է․ կպաշպանի Ռյուետի թեկնածությունը՝ ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնում

Թուրքիան կպաշտպանի Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Թուրքիան ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում կպաշտպանի Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը։

Այս մասին հայտնում է հոլանդական ANP լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի դիվանագետներին։

Թուրքիան չորս երկրներից մեկն էր, որոնք չաջակցեցին Ռուտեին որպես Յենս Ստոլտենբերգի իրավահաջորդ: 

Դաշնակիցները, ներառյալ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, արդեն հայտնել են իրենց աջակցությունը Ռուտեին:

Հիշեցնենք, որ Մարկ Ռյուտեն անցած շաբաթ այցելել է Թուրքիա և հանդիպել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։