Սկսվել է Երրորդ համաշխարհային պատերազմը․ Իսրայելի ԱԳ ղեկավար

Սկսվել է Երրորդ համաշխարհային պատերազմը․ Իսրայելի ԱԳ ղեկավար

Մոլորակի վրա Երրորդ համաշխարհային պատերազմ է ընթանում արմատական ​​իսլամի դեմ, այդ իսկ պատճառով ազատ աշխարհի երկրները պետք է միավորվեն և կանգնեցնեն Իրանին «քանի դեռ շատ ուշ չէ»։ 
Այս մասին ասել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը։

Նա իր հայտարարությունն արել է X սոցիալական ցանցում Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրապարակումից հետո, որտեղ վերջինս մեկնաբանելով արևմտյան երկրներում պաղեստինամետ ցույցերը, պնդել է, որ «քանդվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հեղինակությունը»։

«Ալի Խամենեին տարիներ շարունակ նպաստել է ԱՄՆ-ում և Եվրոպայում իսլամական ծայրահեղականության ենթակառուցվածքի ստեղծմանը, իսկ այժմ հիանում է ատելության ցույցերով ամբողջ աշխարհում և կոչ է անում ոչնչացնել Իսրայելին ու ԱՄՆ-ին»,- ի պատասխան X-ում գրել է Կացը։
Նա հավելել է, որ Իրանում Խամենեին «դաժանորեն սպանում է ցանկացած ցուցարարի, ով կոչ է անում անձնական ազատության»