Ադրբեջանում հայտնի իրավապաշտպան է ձերբակալվել

Ադրբեջանում հայտնի իրավապաշտպան է ձերբակալվել

Ձերբակալվել է Ընտրությունների մոնիտորինգի և ժողովրդավարության ուսումնասիրման կենտրոնի նախագահ Անար Մամեդլին։

Այդ մասին հայտնել են Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ իրավապաշտպանի նկատմամբ հետաքննություն է ընթանում։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հատկանշական է, որ ԱՄՆ Պետդեպի՝ աշխարհում Մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ վերջին ամենամյա զեկույցում Ադրբեջանի իշխանությունների հասցեին քննադատություն էր հնչել՝ կապված երկրում անհիմն ձերբակալությունների և կալանավորումների հետ։